Մոսկվայում Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչության նախաձեռնությամբ՝ սեպտեմբերի 18-20-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում անցկացվել է արդեն ավանդական դարձած «Ոսկե նուռ» փառատոնը։ Փառատոնի մասնակից ապրանքարտադրողները ներկայացրել են հայկական ավանդական սննդամթերք, գորգեր, ազգային-գեղագիտական ձեռագործ ապրանքատեսակներ, խորհրդանշական հուշանվերներ, հագուստ եւ այլն։

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գեւորգյանը նշել է, որ «Ոսկե նուռ» ամենամյա փառատոնը Երեւանի եւ Մոսկվայի գործընկերության եւս մեկ ամրան է։

Փառատոնն ուղեկցվել է տոնական միջոցառումներով, համերգային ծրագրով։