Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Հայաստանի տնտեսական աճի՝ 2015 թվականի համար կանխատեսումը հասցրել է 2.5%-ի: Այս մասին սեպտեմբերի 25-ին լրագրողներին հայտարարեց Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը:
2015 թվականի I կիսամյակում ՀՆԱ-ի աճը թույլ է տալիս լավ ցուցանիշներ ակնկալել նաեւ տարեվերջին:
«Ամեն դեպքում, արտաքին շուկաներում անորոշությունների լույսի ներքո մենք այնքան էլ վստահ չենք II կիսամյակի արագայում, որը շատ բանով որոշում է տարեկան ՀՆԱ-ն: Այդ պատճառով էլ մեր կանխատեսումը 2.5% է»,- հավելեց նա:
Անորոշությունների թվում են Չինատանում արտադրության աճի, Ռուսաստանի տնտեսական աճի, ինչպես նաեւ մետաղների գների դինամիկայի հետ կապված դժվարությունները, որոնք հիմնականում կանխորոշում են Հայաստանի արտահանման եկամուտները:
Ամեն դեպքում, ԱՄՀ մասնագետներն ակնկալում են, որ աճը կշարունակվի նաեւ 2016 թվականին՝ չնայած փոքր-ինչ կդանդաղի (2.2%):
Նշենք, որ այս կանխատեսումները զգալիորեն տարբերվում են նախորդներից: Այսպես. ԱՄՀ-ի ապրիլյան կանխատեսման համաձայն, 2015 թվականին Հայաստանում 1%-ի անկում էր կանխատեսվում:
Հորթոնի խոսքով, 2016 թվականին տնտեսական աճի կրճատումը կապված է այս տարի բանկային հատվածի սահմանափակ եկամտաբերության հետ:



























