Հայաստանը չպետք է ստանձնի էներգետիկ օպերատորների պարտքերը: Երեւան կատարած այցի եւ երկրի տնտեսական ղեկավարության հետ հանդիպման ավարտից հետո այս մասին սեպտեմբերի 25-ին լրագրողներին հայտարարեց Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը:

Նրա խոսքով, ակնհայտ է, որ երկրի էներգետիկ հատվածը պետք է ֆինանսապես ավելի կայուն լինի:

Պետությունը շարունակում է ստանձնել էներգետիկ համակարգի պարտքերը, ինչը չի համաձայնեցվում ֆինանսական կայունության հետ: Մյուս կողմից, ըստ Հորթոնի, էներգետիկ ընկերությունները պետք է մնան իրենց անմիջական գործունեության շրջանակում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին «Հայաստան էլցանցերն» աուդիտորի մրցույց է հայտարարել: 2009-2014 թվերի ընթացքում կատարված ծախսերի, համաձայնեցված ընթացակարգերի համապատասխանության եւ իրականացման ստուգում անցկացնելու  տեխնիկական առաջադրանքը նախապատրաստվել է ՀՀ-ի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ ՌԴ Էներգետիկայի նախարարության համատեղ ջանքերով: Նախնական տվյալներով, աուդիտը շուրջ 3 ամիս կտեւի: Բացի այդ, մինչեւ դեկտեմբերի կեսը Հայաստանի էներգահամակարգի վերլուծությունը կավարտի խորհրդատվական Deloitte & Touche CIS ընկերությունը: