Մոսկվայի բազային օդերեւութաբանական կայանում ժամը 14:00-ին օդի ջերմաստիանը հասել է 26.1 աստիճանի: Այսպիսով կրկնվել է 1924 թվականի սեպտեմբերի 26-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանը: Այս մասին «Ինտերֆաքս»-ին տեղեկացրել են Մոսկվայի եւ Մոսկվայի մարզի հիդրոօդերեւութաբանական գրասենյակում:

Օդերեւութաբանները չեն բացառում, որ Մոսկվայում դեռեւս տաք կլինի, եւ ջերմաստիճանի նոր ռեկորդ կսահմանվի:

Ավելի վաղ առավելագույն ջերմաստիճան է գրանցվել սեպտեմբերի 18-ին, 24-ին եւ 25-ին: