Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ-ում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ զավեշտալի հայտարարություն է արել՝ պնդելով, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստեղծել է Սիրիայի նախագահ Ասադը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե «Իսլամական պետության» դեմ պայքարի շրջանակում Թուրքիան կարող է համագործակցել ամեն երկրի հետ։  «Իսկ ո՞վ է ստեղծել «Իսլամական պետությունը։ Ասադի «մարդասպան» ուժերն են ստեղծել։ Սիրիայի հետ «Իսլամական պետությունը» համագործակցության մեջ է»,-ասել է Դավութօղլուն։

Նշենք, որ Թուրքիայում մի շարք աղմկահարույց պատմություններ էին տեղի ունեցել, որոնք ապացուցել էին, որ թուրքական իշխանությունները աջակցություն են ցույց տալիս «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։