Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական միկրոբլոգի փոխանցմամբ, նախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության հարցը:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանը բացվել է սեպտեմբերի 28-ին, Նյու Յորքում: