ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթի ժամանակ նրա առջեւ Ուկրաինայի պետական դրոշն են պարզել: Այս մասին Twitter-ում տեղեկացրել է ՄԱԿ-ում Կիեւի մշտական ներկայացուցիչ Յուրի Սերգեեւը:
«Մեր պատվիրակությունն ընկեր Պուտինի ելույթի ժամանակ հեռացավ դահլիճից: Նրա առջեւ պատշգամբում Ուկրաինայի դրոշը պարզվեց: Թո՛ղ տեսնի»,- գրել է Սերգեեւը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի ելույթի ժամանակ ուկրաինական պատվիրակությունը լքել էր դահլիճը:





























