ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ելույթը սկսել է՝ Մեքքայում զոհերի առիթով ցավակցություն հայտնելով:

Նրա խոսքով, նրանք «զոհ գնացին ուխտագնացության համար պատասխանատուների անփութությանը»:

Ըստ Gazeta-ի, Ռոուհանին տեղի ունեցածի անկախ հետաքննություն սկսելու կոչ է արել:

Վերջին տվյալներով, Մինայի հովտում զոհված իրանցի ուխտագնացների թիվը հասել է 226-ի: