Էջմիածնից Արմավիր տանող ճանապարհին  այսօր՝ սեպտեմբերի 28-ին,  «Մոսկվիչ» եւ Mercedes մակնիշի մեքենաները բախվել են իրար:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենան բեռնված է եղել կարտոֆիլով:

Mercedes մակնիշի մեքենան մոտ 100 մետր գլորվել է ձոր: Mercedes-ի 2 ուղեւորները եւ «Մոսկվիչի»  վարորդը տեղափոխվել են Վաղարշապատի հիվանդանոց: