Փարիզը պատրաստ է Սիրիայում հակամարտության լուծման հարցում աշխատել Ռուսաստանի եւ Իրանի հետ, բայց ոչ նախագահ Բաշար Ասադի: Gazeta-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Ռուսաստանն ու Իրանն ասում են, որ ցանկանում են մեծ ներգրավվածություն ունենալ խնդրի քաղաքական լուծման գործում: Մենք պետք է աշխատենք այդ երկրների հետ եւ նրանց հայտարարենք, որ հակամարտության լուծումն ու անցումային շրջանը պետք է տեղի ունենան, բայց առանց Բաշար Ասադի»,- հայտարարել է Նյու Յորք ժամանած Օլանդը:

Ըստ Reuters-ի, առաջիկայում սպասվում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում Օլանդի ելույթը: Այն ակնկալվում էր Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի ելույթից անմիջապես հետո, սակայն Ռոուհանիից հետո ամբիոնին է մոտեցել Քաթարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին, ակնհայտորեն՝ ֆրանսիական առաջնորդի ուշանալու պատճառով: