Ավտովթարի հետեւանքով Վաղարշապատի հիվանդանոց տեղափոխված ուղեւորների վիճակը ծանր է
Էջմիածնից Արմավիր տանող ճանապարհին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով Վաղարշապատի հիվանդանոց տեղափոխված 39-ամյա Թադեւոսյան Արմանն ու 41-ամյա Սաժումյան Էդիկը Վերակենդանացման բաժանմունքում են: NEWS.am-ին Վաղարշապատի հիվանդանոցից տեղեկացրին, որ Արմանի վիճակը կայուն ծանր է, իսկ Սաժումյան Էդիկի վիճակը ծայրահեղ ծանր:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Էջմիածնից Արմավիր տանող ճանապարհին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, «Մոսկվիչ» եւ Mercedes մակնիշի մեքենաները բախվել են իրար, Mercedes-ի 2 ուղեւորներն ու «Մոսկվիչի» վարորդը տեղափոխվել են հիվանդանոց:




























