«Հրապարակ» թերթը գրում է. «Բաքուն խնդրել է Ռուսիո պատրիարք Կիրիլից՝ օգնել վերադարձնել ադրբեջանական դիվերսիայի ժամանակ հայկական կողմում սպանված իրենց բանակի զինվորի դիակը»: Թերթի թղթակիցը երեկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հարցրել է՝ դիմե՞լ է, արդյոք, պատրիարքը ադրբեջանցի դիվերսանտի դիակը վերադարձնելու միջնորդությամբ, եւ ընդհանրապես, ինչո՞ւ չեն վերադարձնում նրա դին: «Այդ հարցով թող դիմեն Ղարաբաղի իշխանություններին»,- պատասխանել է Սեյրան Օհանյանն ու ճողոպրել՝ բացառելով մեկ այլ հարց տալու հնարավորությունը: Թերթը հիշեցնում է, որ պարոն Օհանյանի ղեկավարած մարտունակ բանակի տեղեկատվական պատասխանատուներն իրենք էին հայտարարել, որ դիակը գտնվում է Հայաստանում:
«Հրապարակ». Սեյրան Օհանյանը տեղյակ չէ ադրբեջանցի դիվերսանտի դիակից
Պատմություն
Տեղադրություն




























