Լավատեղյակ աղբյուրներից «Ժամանակ» թերթին հայտնի է դարձել, որ «Գլենդել-Հիլզ» կազմակերպության Գյումրիի ներկայացուցիչները Գյումրիում իրենց կառուցած Մուշ-2 թաղամասի շենքերից մեկի ինքնափլուզումից հետո փորձել են ամեն գնով համոզել բնակիչներին, որպեսզի նրանք կատարվածի մասին տեղյակ չպահեն լրատվամիջոցներին: Թերթի աղբյուրը, ով չցանկացավ ներկայանալ, տեղեկացրեց, թե բնակիչներին «Գլենդել Հիլզն» առձեռն առաջարկել է 1000 դոլար գումար, ինչպես նաեւ խոստացել է արագ վերանորոգել բնակարանը, միայն թե թեման չհայտվի լրատվամիջոցներում, իսկ հակառակ դեպքում սպառնացել, որ չի վերանորոգի բնակարանը: Տուժած բնակիչները հրաժարվել են « Գլենդել Հիլզի» հետ ստվերային գործարքից: