Google ընկերությունն ավարտում է իր կառավարման համակարգի վերակազմավորումը եւ կդառնա Alphabet ընկերության սեփականությունը:

Ինտերնետ-հսկան օգոստոսին հայտարարել էր բիզնեսի վերակազմավորում սկսելու մասին: Դրա համար նոր ընկերություն է ստեղծվել՝ Alphabet, որը հոլդինգ կդառնա, իսկ Google-ը, ինչպես նաեւ նրա որոշ ստորաբաժանումներ, կներառվեն հոլդինգի կազմում:

Alphabet-ի գործադիր տնօրենը Google-ի համահիմնադիր Լարրի Փեյջն է: Իսկ երկրորդ համահիմնադիրը՝ Սերգեյ Բրինը, կստանձնի նոր ընկերության նախագահի պաշտոնը:

Ընկերությունում վստահեցնում են, որ օգտատերերը որեւէ փոփոխություն չեն նկատի: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով CNN.Money-ին: