ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն»  պետական ոչ առեւտրային կազմակերպության Երիտասարդ առաջնորդների դպրոցը (www.youngleaders.am) կազմակերպում է առաջնորդության եռամսյա դասընթաց։

Կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ դասընթացները տեղի են ունենալու սեպտեմբերի 22-ից մինչեւ դեկտեմբերի 15-ը, Երեւանի պետական համալսարանում երեկոյան ժամերին (18.30-20.30, շաբաթական 2-3 անգամ)` առաջնորդություն, հռետորիկա, սոցիալական մարկետինգ եւ նախագծերի կառավարում թեմաներով:

Դիմել կարող են 20-24 տարեկան անձինք, ովքեր ուսանում են ՀՀ պետական եւ մասնավոր բուհերում: Նախընտրություն տրվելու է ուսանողներին, սակայն ուսանող լինելը պարտադիր չէ:

Երիտասարդ առաջնորդների դպրոցում ուսումն անվճար է: