Հայաստանը Համաշխարհային բանկից ցանկանում է եւս 40 մլն դոլար ստանալ մարզերում ճանապարհների վերանորոգման համար։ Ինչպես հոկտեմբերի 29-ին ՀՀ կառավարությունում հայտնել է տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, նոր վարկային ծրագրի շրջանակներում աշխատանքները պլանավորվում է անցկացնել 2016-2019թթ.։
«Կենսական կարեւորության ճանապարհների բարեկարգումը» առաջին ծրագրով 2013-2016թթ. պլանավորվում է մարզերում վերանորոգել մոտ 170 կմ ճանապարհ։ Ծրագրի ընդհանուր ծավալը 56.22 մլն դոլար է, որից 45 մլն դոլարը հատկացրել է Համաշխարհային բանկը, մյուս մասը Կառավարության համաֆինանսավորումն է։ 50 մլն դոլար արժողությամբ նոր ծրագրում Կառավարության համաֆինանսավորումը պետք է կազմի 10 մլն դոլար։ Պլանավորվում է վերանորոգել մոտ 155 կմ ճանապարհ։





























