«Ազգ» օրաթերթն անդրադարձել է ՄԱԿ-ի հերթական նստաշրջանում սպասվող զարգացումներին: «Հերթական անգամ, հերթական հակահայկական ձեւակերպումներով ՄԱԿ-ի 65-րդ նստաշրջանի օրակարգում կարող է հայտնվել ու քննարկվել, նաեւ ընդունվել մի բանաձեւի նախագիծ, որ շրջանառության մեջ է դրել Ադրբեջանը` ՄԱԿ-ում, ըստ էության, ուզածն անցկացնելու մոտեցումը ապացուցված ներկայացնելով: Ու մինչ Հայաստանից էլի խելացի ու անխելք միասին կփորձեն բացատրել, թե խորհրդատվական բնույթ ունեցող փաստաթուղթ կարող է ընդունվել, հարկ կլինի կրկին հիշեցնել, որ միջազգային փաստաթղթերի մի զգալի մասը հենց այդ բնույթով էլ խնդրահարույց ու պահանջող են դառնում տարբեր երկրների գլխին, երբ վերջիններս ժողովրդավարության կուրսից շեղումներ են ունենում»,-գրում է թերթի մեկնաբանը եւ հավելում, որ չնայած բանաձեւի նախագծում առկա վտանգավոր ձեւակերպումներին, Հայաստանում այս բանաձեւի նախագծի ու դրա ընդունման առնչությամբ զարմանալիորեն հանգիստ իրավիճակ է տիրում: Այն էլ ամենաբարձր` նախագահի մակարդակով:
«Ազգ». Ի՞նչ ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա ՄԱԿ-ում ընդունվող բանաձեւը
Հասանելի է
русскийՊատմություն
Տեղադրություն



























