Հունաստանում ավարտին մոտեցող շախմատի «Կալամարիա-2010» մրցաշարի 8-րդ տուրում գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը սպիտակներով առավելության հասավ գրոսմայստեր Մարիան Պետրովի նկատմամբ եւ, վաստակելով 6,5 միավոր, միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Վահե Բաղդասարյանը հաղթեց Եկատերինա Աթալիկին եւ 5,5 միավորով բաժանում է չորրորդ տեղը: