2010 թվականը ՀՀ պետական եկամուտների կոմիտեն սկսել է գերակատարումներով, ինչը  շարունակական բնույթ է կրում: ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս տարվա առաջին 8 ամիսների հավաքագրումները գերակատարվել են ե’ւ հարկային, ե’ւ մաքսային մասով: Այսպես. պետբյուջե է մուտքագրվել մոտ 464 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշը գերակատարվել է ավելի քան 45,9 մլրդ դրամով (ներառյալ սոցիալական ապահովագրության վճարները):

Համեմատության համար նշենք, որ 2009թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին հավաքագրվել է ավելի քան 76,4 մլրդ դրամ, իսկ 2008թ.-ի առաջին 8 ամիսների համեմատ` ավելի քան 4 մլրդ դրամ (ներառյալ սոցիալական ապահովագրության վճարները):