ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին` ժամը 9:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան, Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածներում եւ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են :

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով: