Նոյեմբերի 12-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքում, Վայքում եւ Սարավանում ձյուն է տեղում:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Մարտունի-Գավառ, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածներում, ինչպես նաեւ Սեւանի տարածաշրջանում եւ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց  է:

Սեւանում, Հրազդանում, Գավառում, Մարտունիում, Վայքում, Սարավանում, Վարդենյաց եւ Մեղրու լեռնանցքներում ուժեղ  քամի է:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից եւ խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով: