Արդեն մի քանի ամիս է չեն դադարում վեճերը՝ կապված այն պնդման հետ, թե այս տարվա դեկտեմբերին Երկիր մոլորակը կհայտնվի մթության մեջ:

Որոշ մասնագետներ համոզված են, որ մոլորակի բնակիչները երկու շաբաթ կլինեն մթության մեջ: Մոտ մեկ ամիս առաջ NASA-ի փորձագետները հայտարարել են, որ բոլոր այդ տվյալները կեղծ են եւ գործակալությունը ոչ մի կապ չունի նման տեղեկատվության հետ, սակայն խոսակցությունները ոչ մի րոպե չեն դադարում:

Այդ տվյալների սկզբնաղբյուրը մայաների կանխատեսումներն են, որոնք նրանք թողել են իրենց օրացույցի վրա, հաղորդում է «ԱիՖ»-ը: