Անգլիյաի Հեմփժիրի կոմսությունում բնակվող մսագործ Քեւին Թյորները հայտարարել է, որ ստեղծել է աշխարհի ամենաթանկ նրբերշիկը, որի մեկ հատն արժի 37 ֆունտ(58 դոլար), իսկ 1 կգ-ը կարժենա 700 ֆունտ։
Բաղադրության մեջ կա խոզի միս, գետնասունկ, սթիլթոն պանիր, 1947թ. շշալցված պորտվեյն եւ այլ նյութեր։Մեկ շիշ պորտվեյնն արժի 450 ֆունտ, մեկ կգ խոզի միսը՝ 25 ֆունտ, սպիտակ գետնասունկը՝ 70 ֆունտ։ Մսագործն իր ստեղծագործությունը որակել է որպես շքեղ հրավառություն, որը կարող են գնահատել երշիկեղենի իսկական սիրահարները, փոխանցում է Kedem-ը։




























