ԱՄՆ 22 նահանգների ղեկավարներ Փարիզի ահաբեկչություներնից հետո հրաժարվել են Սիրիայից փախստականների ընդունել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով CNN հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի փոխանցմամբ, միայն երկու նահանգ (Քոնեքթիքութ եւ Փենսիլվանիա) են համաձայնել ընդունել սիրիացի փախստականներին:

Դեմ արտահայտվող նահանգներից են Թեքսասը, Ֆլորիդան, Քանզասը, Օքլահոման, Այովան եւ այլն:

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Մայքլ ՄաքՔոլը կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային դադարեցնել սիրիացի փախստականներին ընդունելու ծրագիրը: