Շվեդիայում իր տիրուհուն հրդեհից փրկած Նալլե անունով կատուն տարվա հերոս է ճանաչվել կենդանիների շարքում, հաղորդում է The Local Sweden-ը: Տնային կենդանին այն ոչ պաշտոնական կոչումն ստացել է SVT ազգային հեռուստաալիքի երեկոյան շաուի ժամանակ:
Նալլեն արթնացրել է իր 23-ամյա տիրուհուն՝ Աննա Նարվեֆոշին, այն պահին, երբ լիցքավորման դրած բջջային հեռախոսն սկսել է ծուխ արձակել: Աղջիկը պատմել է, որ արթնանալով այրվող պլաստմասի հոտ է առել եւ անհապաղ հանգցրել է կրակը, հաղորդում է Lenta-ն:
Այս դեպքից հետո կատուն սոցիալական ցանցերում շվեդ օգտատերերի սիրելին է դարձել: Նրա ճանաչվածությունը Նարվեֆոշին բերել է հեռուստատեսություն: SVT հեռուստաալիքը Նալլեին պատվոգիր եւ մրցանակներ է շնորհել (մասնավորապես խաղալիքներ, ուտելիք):
Նարվեֆոշը պատմել է, որ գումար է վաստակում տարեցներին խնամելով: Շվեդուհու խոսքով, այդ տարեցները գնել են բոլոր այն թերթերը, որտեղ ներկայացված է Նալլեի հերոսության մասին:






























