Բրիտանացի ամուսիններ Ջորջ Քիրբին եւ Դորին Լաքին պաշտոնապես դարձել են աշխարհի ամենատարեց նորապսակները, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Metro պարբերականը։ 103-ամյա ամուսնու եւ նրա 91-ամյա կնոջ նվաճումը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։
«Եթե դուք կարծում եք, որ ձեր երկրորդ կեսի որոնումների ժամկետը սպառվում է, ապա այս երկուսն ապացուցում են, որ սերը գտնելը երբեք ուշ չէ»,- հայտնում է պարբերականը։
Թերթը նշում է, որ Քիրբին եւ Լաքին «մեղքի մեջ էին» ապրում 1988թ.-ից եւ որոշել են օրինականացնել իրենց հարաբերությունները երեխաների պահանջով։ Պսակադրության արարողությունը կայացել է 2015թ. Langham հյուրանոցում։





























