Նոյեմբերի 19-ին աշխարհում նշվում է տղամարդկանց միջազգային օրը: Առաջին այնգամ այն նշել են 1999 թվականին Տրինիդադ եւ Տոբագոյի (կղզի-պետություն Կարիբյան ծովում) բնակիչները:
Տղամարդկանց միջազգային օրվա նպատակն է հասարակության ուշադրությունը սեւեռել տղամարդկանց գենդերային խտրականության վրա՝ ընտանիքում նրանց դերի կարեւորության եւ երեխաների դաստիարակության հարցերում:
Տոնի կազմակերպիչները շեշտը դնում են նաեւ տղաների ու տղամարդկանց առողջության պահպանման, նրանց սոցիալական, էմոցիոնալ, ֆիզիկական եւ հոգեւոր բարեկեցության վրա: Այդ օրը ողջ աշխարհում տարբեր սեմինարներ, խաղաղ ցույցեր ու երթեր են կազմակերպվում:
Չնայած ամեն տարի բոլոր երկրներին տոնի հետ կապված ինչ-որ թեմա է առաջարկվում, յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրել իր համար առավել ակտուալ թեմա հաղորդում է Calend.ru-ն:





























