2002 թվականի նոյեմբերի 19-ին միջազգային հանրությունն առաջին անգամ նշել է զուգարանի միջազգային օրը: Նոյեմբերի 19-ը զուգարանի միջազգային օր է հռչակվել 2001 թվականին՝ Սինգապուրում զուգարանների խնդիրներին նվիրված միջազգային համաժողովի ժամանակ:
Այսօր այդ օրը մարդկությանը հիշեցնում է, որ մոլորակի բնակչության 40 տոկոսը հնարավորություն չունի բնական կարիքները հոգալ առանձնացված վայրում, քանի որ չունեն զուգարաններ: Սա աղետալի հետեւանքներ ունի մարդկության առողջության, արժանապատվության ու անվտանգության, ինչպես նաեւ շրջակա միջավայրի վրա:
Այս տոնի շրջանակներում տարբեր երկրներում բազմապիսի միջոցառումներ են իրականացվում, որով հասարակության ուշադրությունը սեւեռում են զուգարանների առկայության եւ մաքրության խնդիրների վրա, հաղորդում է Calend.ru-ը:





























