Իտալացի հնագետները հայտնաբերել են երիտասարդ աղջկա կմախք, որին միջնադարում այրել եւ թաղել էին որպես վհուկի։ Հայտնագործությունն արվել է Իտալիայի հարավային Սան Կալոջերո համայնքում։ Հնագետների խումբը ղեկավարում էր Հռոմի Պապի հնագիտական ակադեմիայի տեղագրության պրոֆեսոր Ֆիլիպ Պերգոլան, փոխանցում է Gazeta-ն։

Գիտնականների խոսքով՝ գտածոն վկայում է այն  մասին, որ մարմինը թաղած մարդիկ արել են ամեն բան, որպեսզի աղջիկը «գերեզմանից դուրս չկա»։ «Մեր գնահատականներով գերեզմանը փորվել է 9-15 դարերում»,- ասել է պեղումների տնօրեն Ստեֆանո Ռոսցիոն։

Ոսկորների վիճակից պարզ է դարձել, որ աղջիկը տառապում էր ցինգա հիվանդությամբ, եւ նրա անգույն դեմքն ու հաճախակի ուշագնացություններն ամենայն հավանականությամբ վախեցնում էին համագյուղացիներին, հայտնում է Livescience-ը։