Ամերիկուհի Թոմիթրայզ Քոլինզը ծննդաբերական կծկումների ժամանակ հանձնել է հոգեբանության թեստը, հայտնում է New York Daily News-ը։ Ջորջիայի նահանգի 21-ամյա բնակչուհին Middle Georgia State University-ի օնլայն թեստը լրացրել է մեկուկես ժամում։
Ընդհանուր առմամբ ծննդաբերությունը տեւել է 20 ժամ։ Ամերիկուհին աղջիկ է լույս աշխարհ բերել եւ թեստի համար ստացել է բարձր В գնահատական։ Աղջկան կոչել են Թայլեր Էլիզ, փոխանցում է Gazeta-ն։
Ամերիկուհու քույրը՝ Շանել Բրինքլի-Չեմփենը, իր Facebook-ում տեղադրել է Քոլինզի լուսանկարը ծննդատնից։
Քոլինզը բացատրել է, որ ընդամենը փորձում էր 2016թ. ուսումն ավարտելու շեմին պահպանել իր միջին բալը։ Ամերիկուհին մասնագիտանում է քրեական իրավագիտության ոլորտում։





























