«Միսս տիեզերք 2009» գեղեցկության մրցույցի հաղթող է ճանաչվել Վենեսուելայի ներկայացուցիչ Ստեֆանիա Ֆերնանդեսը: Մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին` Բահամյան կղզիախմբի Փերադայզ կղզում: Հաղորդում է Associated Press-ը։
Մրցույթի եզրափակչում ընտրվել էին 15 աղջիկներ, որոնք ներկայացնում էին ԱՄՆ-ը, Պուեռտո Ռիկոն, Իսլանդիան, Ալբանիան, Չեխիան, Բելգիան, Դոմինիկյան հանրապետությունը, Շվեդիան, Կոսովոն, Ավստրալիան, Ֆրանսիան Շվեյցարիան, Հարավ-Աֆրիկյան հանրապետությունը, Խորվաթիան եւ Վենեսուելան: «Միսս Ռուսաստան-2009» մրցույթի հաղթող Սոֆիա Ռուդեւան 15 առաջատարների մեջ չի հայտնվել:
Նշենք, որ երկրորդ անգամ անընդմեջ Միսս Տիեզերք տիտղոսը բաժին է ընկնում Վենեսուելայի ներկայացուցչին: Անցած տարի այն բաժին էր ընկել Դայանա Մենդոսին: Այս տարի «Միսս տիեզերք» տիտղոսի համար պայքարում էին 84 երկրների ներկայացուցիչներ։
Հատկանշական է, որ երկրորդ տեղը նույնպես բաժին է հասել լատինամերիկացու` Դոմինիկյան հանրապետությունը ներկայացնող Այմեե դե լա Կրուսին:




























