Այն անունը, որը խաղացողն ընտրում է խաղի համար, կարող է շատ բան բացահայտել նրա մասին: Եվ այսպես հոգեբանների թիմը հետազոտության արդյունքում հանգել է այն եզրակացության, որ կեղծանունները կամ nickname-երը կարող են պատմել տվյալ մարդու վարքագծի մասին:

Հոգեբանները անց են կացրել League of Legends համակարգչային հանրահայտ խաղի մասնակիցների ծավալուն հետազոտություն: Այս խաղի ընտրությունը պատահական չէ . այն համարվում է Հյուսիսային Ամերիկայի ու Եվրոպայի ամենահանրահայտ համակարգչային խաղերից մեկը՝ խաղում անցկացված ժամերի քանակի տեսակետից: Դրանում մարտնչում են երկրագնդի տարբեր ծայրերում գտնվող մոտավորապես 70 մլն օգտատերեր, հայտնում է Informing-ը:

Վերլուծելով խաղացողների կեղծանունները ու խաղի մեջ նրանց վարքագիծը՝ մասնագետները հանգել են այն եզրակացության, որ կա որոշակի օրինաչափություն: Եվ այսպես, այն գեյմերը, որի կեղծանվան մեջ կա ոչ նորմատիվային լեքսիկա, որպես կանոն, իրեն դրսեւորում է որպես ագրեսիվ մարտիկ՝ հակասոցիալական վարքագծով: Եվ հակառակը՝ նա, ով բարի կեղծանուն ունի, հաճախ իրեն դրսեւորում է որպես թիմային լավ խաղացող , որը պատրաստ է օգնել փորձանքի մեջ հայտնված մյուս գեյմերներին:

Մասնագետները հավաստիացնում են, որ այս հետազոտության արդյունքները կարող են օգնել բժիշկներին՝ հոգեկան ու անձնային խանգարումները՝ օրինակ սոցիոպատիան կամ աուտիզմը ախտորոշելիս: Գիտական աշխատության եզրակացությունները հրապարակվել են Computers in Human Behavior ամսագրում: