Գերմանիայի գյուղատնտեսության նախարարությունը երկրի բնակիչներին կոչ է արել «սանձել» իրենց տնային կենդանիներին, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Telegraph-ը: Համապատասխան կոչով հանդես է եկել նախարար Քրիստիան Շմիդտը:
Թերթի փոխանցմամբ, կենդանիների պաշտպանները ամլացնում են անտուն կատուներին, բայց նրանց ամբողջ ծանր աշխատանքը զրոյի են հավասարեցնում տնային կատուները, որոնք շրջում են փողոցով եւ բեղմնավորում անտուն կատուներին:
Կատուների տերերին պարզ ընտրություն կառաջարկվի. Կամ նրանք կամալցնեն իրենց կատուներին, կամ պիտի պահեն փակի տակ:
«Անհրաժեշտ է որոշ ժամանակով սահմանափակել կամ արգելել տնային կատուների ազատ տեղաշարժը, որոնք վերարտադրողականության ներուժ ունեն»,-ասված է գերատեսչության պատրաստած զեկույցում:
Նախնական տեղեկություններով, Գերմանիայում ապրում է շուրջ մեկ մլն կատու: 2014-ին նրանք լուրջ վնաս են պատճառել ծաղիկներին ու ծառերին:





























