Հայ ազգային կոնգրեսն ուզում էր հրաժարվել խմբակցությանը հասանելիք թանկարժեք մեքենայից, բայց խորհրդարանի աշխատակազմը թույլ չի տվել: Այս մասին նոյեմբերի 20-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում հայտնել է «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նա վստահեցնում է, որ խորհրդարանական խմբակցություն ձեւավորելուց հետո ՀԱԿ-ը դիմել էր ԱԺ աշխատակազմին խնդրելով մեքենան փոխարինել ավելի էժանագինով: Բայց դրան բավականին տարօրինակ պատասխան էր ստացվել: «Նոր ու նվազ թանկարժեք մեքենան գնելն ավելի թանկ կնստի պետության վրա»: «Իհարկե մենք չենք կարող ամբողջովին հրաժարվել մեքենայից՝ մենք մարզեր են մեկնում, հանդիպում քաղաքացիների հետ: Բայց խմբակցության համար նախատեսված մեքենաները 42 հազար դոլար արժեն, ու մենք ուզում էին ուրիշ մեքենա, որը շատ ավելի էժան է»,- ասել է Զուրաբյանը: