Չինաստանի ազգային օդերեւութաբանական կենտրոնը շաբաթ Պեկինում ու հարեւան շրջաններում նախազգուշացրել է հնարավոր փոթորկի մասին, ինչը պայմանավորված է մոտելուտ ձնաբուքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությունը:

Ձնաբուք է սպասվում Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանում, Շանշի ու Հեբեյ հյուսիսային նահանգներում, նաեւ Պեկինում ու հարեւան Տյանցզինում: Որոշ շրջաններում օդերեւութաբանները կանխատեսում են մինչեւ 12 մմ տեղումների մակարդակ: