Իսրայելի հարավային Էշկոլա շրջանում հրթիռ է պայթել, որն արձակվել է Գազայի հատվածից, հաղորդում է Jerusalem Post-ը:

Իսրայելի անվտանգության ուժերը շրջափակել են արկի ընկնելու տարածքը՝ բեկորները հավաքելու համար, հաղորդում է Gazeta-ն:

Հաղորդվում է, որ վերջին կրակոցների պատասխանատվությունն իր վրա է վերցրել սուննիների ծայրահեղական խմբավորումը, որը պնդում է, որ առնչություն ունի «Իսլամական պետության» հետ, սակայն Իսրայելը մեղադրում է «ՀԱՄԱՍ»-ին: Տուժածների մասին տեղեկություններ չկան: