«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության որոշ հարցերի մասին» արձանագրությունը լայն հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար: Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ԱԺ-ում արձանագրությունը վավերացնելու մասին հարցի քննարկմանը նման կարծիք հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ ի տարբերություն ընդդիմությանը, որն այդպես էլ բովանդակային քննարկման մեջ չմտավ, իշխող քաղաքական ուժն ավելի լավ է տիրապետում, թե որոնք են Հայաստանի շահերը, պարտավորություններն ու բարդությունները ԵՏՄ դաշտում:

«Մեր նպատակը եւ հիմնական գործառույթն է ոչ թե հասարակության ներսում զգացմունքներ ձեւավորելով փորձել դիմագրավել, ինչն ուղիղ ճանապարհ է պետության հիմքերի թուլացման, այլ մեր հասարակական շերտերի միասնությամբ դուրս գալ այս ստեղծված իրավիճակից, երբ անվտանգության խնդիր չկա, համաշխարհային ահաբեկչության աճ»,- ասաց Արտակ Զաքարյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվող արձանագրությունը վերաբերում է Ղազախստանի անդամակցությանը Առևտրի միջազգային կազմակերպությանը և համաձայնեցնում է ԵԱՏՄ-ի մաքսային ռեժիմը և ԱՄՀ-ի (WTO) առջև Ղազախստանի պարտավորությունները:

Համաձայն փաստաթղթի, այն դեպքերում, երբ WTO-ի ներմուծման մասատուրքը եվրասիականից ցածր է, ներմուծված ապրանքները հնարավոր կլինի շրջանառել միայն Ղազախստանում: