Քալիֆորնիայում գտել են Մասալա անունով կարմիր պանդային, որն անցած հինգշաբթի էր փախել կենդանաբանական այգուց, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Los Angeles Times-ը: Ինչպես գրում է պարբերականը, կենդանին Յուրիկա քաղաքի Sequoia Park Zoo գազանանոց է վերադարձել ողջ եւ առողջ:

Մասալայի անհետացումից հետո կենդանաբանական այգու աշխատակիցները ու տեղական իշխանությունների ներկայացուցիչները լայնածավալ որոնումներ էին սկսել: Կարմիր պանդան մարդկանց համար վտանգավոր չէ, բայց որոնողական գործողության մասնակիցիները այդ հազվագյուտ կենդանու անվտանգությունով էին մտահոգված:

Ինչպես պատմել են Sequoia Park Zoo-ի ներկայացուցիչները, փախստականին գտել են այգուց մոտավորապես կես մղոն հեռավորության վրա: Կարմիր պանդային նկատել էր մի կին՝ իր տան կողքին: Կինը Մասալային գայթակղելով տարել է դեպի մրգատու ծառ, որպեսզի վերջինս չփախչի: Քիչ հետո ժամանած կենդանաբանական այգու աշխատակիցները «համոզել են» որ կենդանին իջնի ծառից, եւ հիմա նա կարանտինի մեջ է Sequoia Park Zoo-ում: