Շատ մարդիկ սիրում են կրծել խորոված կողոսկրերը, որոնց վրա դեռ հյութեղ միս է մնացել։ Ճապոնիայում պիցցայանոցներից մեկը հատուկ նման մարդկանց համար նոր ճաշատեսակ է մշակել՝ նրբերշիկ կողոսկրերի վրա։ Մաքրած կողոսկրը անցնում է ողջ նրբերշիկի երկայնքով, իսկ եզրերն ազատ են մնում, ինչը հնարավորություն է տալիս ազատ կրծել նրբերշիկը։ Կողոսկրերի վրա անցկացրած նրբերշիկները կարելի է տապակել, դնել ջեռոցը կամ խաշել, ցանկացած դեպքում նրանք պահում են իրենց ձեւը եւ չեն ընկնում ոսկորների վրայից։ Դրանք մատուցում են կարտոֆիլ ֆրիի հետ, փոխանցում է Kedem-ը։

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն



























