Հրաբուխների լայնածավալ ժայթքումները դժվար թե կարող էին հանգեցնել դինոզավրերի անհետացմանը: Գիտնականներն այս եզրահանգումը ներկայացրել են Nature Geoscience-ում հրապարակված հոդվածում:
Ըստ Lenta-ի, բրիտանական Լիդսի համալսարանի մասնագետները մոդելավորել են հրաբխի ժայթքման հետեւանքով արտանետվող գազերի տարածումը, որոնք հանգեցրել են Դեկանյան մագմատիկ ապարների եւ Կոլումբիա գետի մագմատիկ շրջանի ձեւավորմանը: Պարզվել է, որ այդպիսի տասնամյա ժայթքումը կարող էր Երկրի մակերեւույթի ջերմաստիճանը նվազեցնել ընդամենը 4.5 աստիճանով: Ընդ որում, հրաբուխների հանդարտելուց 50 տարի անց շրջակա միջավայրի ջերմաստիճանը վերականգնվել է:
Եվ վերջապես, չնայած թթվային մշուշները կարող էին ոչնչացնել զգայուն բուսականությունը, ծովային եւ ցամաքային էկոհամակարգերն ընդհանուր առմամբ կայուն են այդպիսի ազդեցության հանդեպ:
Այս եզրահանգումը գիտնականներին կստիպի նորովի դիտարկել դինոզավրերի անհետազման պատճառները:





























