Պաղեստինցին մեքենայով հարվածել է իսրայելցի զինվորականների խմբի` վիրավորելով նրանցից հինգին, որից հետո նրան գնդակահարել են, տեղեկացնում է բանակի մամուլի ծառայությունը:  

Այսօր նրա մեքենայի մուտքը Հեբրոն քաղաքի մոտ գտնվող թիվ 60 մայրուղի, որը զինվորականների կարծիքով կանխամտածված է եղել, օրվա ընթացքում երկրորդն է դարձել: Մի քանի ժամ առաջ նույն` Արեւմտյան ափին պաղեստինցին  երկու զինվորականի էր գցել մեքենայի տակ, նրան եւս այնուհետեւ գնդակահարել էին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին: 

«Հինգ զինվոր վիրավորվել է Բեյթ-Ումար գյուղի մոտ ավտոմեքենայով իրականացված ահաբեկչական գործողության հետեւանքով…  Ահաբեկչին գնդակահարել են, իսկ զինվորականներին տեղում բուժօգնություն տրամադրելուց հետո  ուղարկել են Երուսաղեմի հիվանդանոցներ հետագա բուժման», — տեղեկացրել են զինվորականները:

Վիրավորների վիճակը գնահատվում է որպես թեթեւից մինչեւ միջին ծանրության:  Գրոհողի անձը պարզվել է, նա Արեւմտյան ափի  18-ամյա բնակիչ Իսա Արաֆաթն է: 

Ավտոմեքենայով այս հարձակումը շարունակել է գրեթե ամենօրյա պաղեստինյան գրոհների շարքը, որոնց մերձավորարեւելյան հակամարտության ներկայիս սրացման երկու ամիսների ընթացքում զոհ է գնացել  19 իսրայելցի: Պաղեստինյան կողմից զոհերի թիվը գերազանցում է 100 մարդը: