Ադրբեջանի, Վրաստանի եւ Ռումինիայի նախագահները սեպտեմբերի 14-ին Բաքվում հանդիպելու են Եվրոպա գազի առաքման համատեղ նախագծի կապակցությամբ: Հանդիպմանը մասնակցելու են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն:

Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի համաձայնեցման համար սեպտեմբերի 6-ին Բաքվում կայանալու է աշխատանքային խմբերի հանդիպումը, իսկ սեպտեմբերի 13-ին` երեք երկրների էներգետիկայի նախարարների մակարդակով հանդիպումը:

Նշենք, որ AGRI նախագծի հուշագիրը՝ հեղուկ գազի մշակման եւ տարանցման վերաբերյալ, ստորագրվել է 2010թ. ապրիլի 13-ին Բուխարեստում: