Ճապոնացիները հայտնի են KitKat-ի հանդեպ անբացատրելի սիրով եւ արդեն այդ շոկոլադի ավելի քան 200 տեսակ են թողարկել: Ամենից տարօրինակները գետնախնձորի, չիզքեյքի եւ վասաբիի համով KitKat-ներն են:
Ըստ Kedem-ի, այս տարի լեգենդար շոկոլադն առաջին անգամ թողարկվելու է առանձին ձողիկներով եւ նոր տեսքով՝ հրուշակագործական ոսկով:
Ոսկե KitKat-ը թողարկվելու է սահմանափակ քանակությամբ՝ ընդամենը 500 հատ: Այն վաճառքի կհանվի դեկտեմբերին, Սուրբ Ծննդյան տոնի նվերներ փնտրելու ակտիվ շրջանում: Մեկ ոսկե շոկոլադը 16 դոլար կարժենա:





























