Գիտնականները Ֆրանսիայի տարածքում XVI դարի վերջի XVII դարասկզբի սրտաձեւ շիրմասափորներ են գտել: Ըստ Gazeta-ի, այդ սափորներում ոչ թե հանգուցյալի աճյունափոշին, այլ սիրտն է եղել:
Հնագետներն այդպիսի 5 շիրմասափոր գտել են Ֆրանսիական Ռեն քաղաքի տարածքում անցկացված պեղումների ընթացքում:
Անալիզը ցույց է տվել, որ այդ սափորներից մեկում գտնվող սիրտը պատկանել է առողջ մարդու, մյուս երեք սրտերի տերերը սիրտ-անոթային խնդիրներ են ունեցել, իսկ հինգերորդ սիրտը վատ է պահպանվել, այդ պատճառով հնարավոր չի եղել հետազոտել այն:





























