Սկոլկովոյի գիտության եւ տեխնոլոգիաների ինստիտուտի մի խումբ գիտնականներ փորձեր են անցկացրել, որոնց ընթացքում սինթեզել են բջջային կուլտուրաներ, որոնք սերոտոնին են արտադրում։ Անհրաժեշտ է հիշեցնել, որ այդ նյութը պատասխանատու է մարդու հուզական վիճակի համար, իսկ դրա պակասը կարող է վատ հետեւանքների հանգեցնել, ինչպես օրինակ դեպրեսիայի, աուտզմի, շիզոֆրենիայի, փոխանցում է Svopi-ն։
Հատկանշական է, որ բիջիջների նոր կուլտուրան առանձնացվել է մարդու մաշկից։ Նշենք, որ նախագծի շրջանակներում գիտնականները հրաժարվել են ցողունային բջիջներ օգտագործել։ Աշխատանքում օգտագործվել է սերոտոնին արտադրող նեյրոնների առանձնացման տեխնոլոգիան։ Հետազոտության ժամանակ մասնագետները գտել են բոլոր սպիտակուցները, որոնք պատասխանատու են սերոտոնինի արտադրության եւ նյարդային բջիջների զարգացման համար։ Հետազոտության հեղինակների կարծիքով նոր բացահայտումը կօգնի բուժել սերոտոնինի պակասի հետեւանքով առաջացած շատ հիվանդություններ։




























