Երկրի բնակիչները մոլորակի 2 կիսագնդերում կարող են տեսնել Ջեմինիդայի ասուպային հոսքը։ «Աստղային անձրեւը» հնարավոր կլինի տեսնել այս ամսվա առաջին կեսին։ Հաղորդվում է, որ ասուպային հոսքը կուղեկցվի հաճախ դիտարկվող վառ երկնաքարերով։
Ամենախոշոր աստղաթափը տեղի կունենա ըստ երեւույթին դեկտեմբերի 13-15-ը։Այդ օրերին երկնքում հավանաբար կերեւա 50-100 երկնաքար, հայտնում է Planet- today-ը։
Աստղագետները խորհուրդ են տալիս «աստղային անձրեւի»ն հետեւել դեկտեմբերի 13-ին եւ 14-ին տեղական ժամանակով 21։00-ից սկսած։
Նշենք, որ Ջեմինիդայի առաջին ասուպային հոսքը բացահայտել էին 1862թ.։ Հոսքին բնորոշ է վառ պայծառությունը եւ փոքր արագությունը։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ասուպները թռչում են ոչ թե մեր մոլորակին ընդառաջ, այլ նրա հետեւից եւ թվում է, թե վազում են նրա հետեւից։




























