ԱՄՆ-ում՝ Նյու Յորքի Ռոքֆելեր կենտրոնի երկնաքարի մոտ, վառել են գլխավոր ամանորյա տոնածառի լույսերը։ 83-րդ ամենամյա արարողությամբ տրվել է ամանորյա սեզոնի մեկնարկը։
Միջոցառման գլխավոր զարդը 24 մ բարձրությամբ, 10 տոննա քաշով մոտ 80-ամյա եղեւնին է, որն աճել է Նյու Յորքում։ Ինչպես հայտնում է NYC.com-ը, տոնածառը զարդարելու համար անհրաժեշտ է եղել 30 հազար լամպ եւ 8 կմ լար։ Տոնածառի գագաթն արդեն ավելի քան 10 տարի զարդարում է Swarovski-ի 3-մետրանոց սպիտակ հախճապակե աստղը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Գլխավոր տոնածառն ընտրում են նախապես։ Մեկ տարվա ընթացքում երկրի տարբեր ծայրերից մարդիկ եղեւնիների նկարներ են ուղարկում, որոնք նրանք պատրաստ են տրամադրել Ռոքֆելեր կենտրոնին։ Ծառը պետք է ունենա 10-20 մ լայնություն եւ առնվազն 22 մ բարձրություն։
Ավանդական ամանորյա միջոցառումը կայանում է Ռոքֆելեր կենտրոնի հրապարակում նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին։
Լույսերի վառման արարողությանը նախորդել են Սթինգի, Մերի Ջեյ Բլեյջի, Անդրեա Բոչելիի եւ The Rockettes համույթի կատարումները։




























