Օվկիանոսներում ածխաթթու գազի մակարդակի բարձրացումն առաջ է բերել կոկոլիտոֆորիդների քանակի կտրուկ աճ, հայտնում է Business Insider-ը՝ վկայակոչելով ամերիկացի գիտնականներին։
Պարբերականը ներկայացնում է ԱՄՆ Հոփքինսի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունը։ Գիտնականները արձանագրել են, որ օվկիանոսներում միաբջիջ պլանկտոնային հապտոֆիդային ջրիմուռների՝ կոկոլիտոֆորիդների քանակը 10 անգամ մեծացել է։ Վերլուծությունները ցույց են տվել, որ 1965թ. օվկիանսների էկոհամակարգերում այդ ջրիմուռների բաժինը 2 տոկոս էր, իսկ 2010թ. դարձել է 20 տոկոս։
«Ինչ-որ տարօրինակ բան է տեղի ունենում, ընդ որում, շատ ավելի արագ, քան մենք սպասում էինք»,- ասել է Երկրի եւ մոլորակաբանության ֆակուլտետի դոցենտ Անանդ Գնանադեսիկանը։ Նրա խոսքով՝ օվկիանոսներում արագ տեմպերով հայտնվում են խորհրդավոր մարմիններ։ Բանն այն է, որ գիտությունը մինչ օրս չի կարողացել պարզել, թե իրենցից ինչ են ներկայացնում կոկոլիտոֆորիդները, հայտնում է RG-ն։
Պլանկտոնը ծովային օրգանիզմ է՝ կրաքարային կմախքով։ Օվկիանոսի ջրի ծաղկումը առաջ է բերում միկրոսկոպիական ջրիմուռներ։ Մինչեւ հիմա կարծիք կար, որ ածխաթթու գազի կուտակումը բացասաբար է անդրադառնում կոկոլիտոֆորիդների վրա՝ նպաստելով նրանց ոչնչացմանը։ Սակայն վերջին դիտարկումները հակառակն են ապացուցում։ Որքան շատ են ջրում ածխածնի երկօքսիդները, այնքան աճում է պլանկտոնների քանակը։





























