Ճապոնական The West Japan Railway Company ընկերությունը հատուկ ճանապարհն անցնող կրիաների համար թունել է կառուցել: Ընկերությունը Հոնսյու կզղու երկաթուղու կառավարիչն է:

Ըստ ТСН-ի, նախկինում այդպիսի ճամփորդություն ծրագրած կրիաները հաճախ հայտնվում էին բարձր ռելսերի մեջտեղում: Չկարողանալով դուրս պրծնել՝ նրանք շարժվում էին ճանապարհի երկայնքով՝ արդյունքում կա՛մ մահանալով անցնող գնացքների տակ, կա՛մ մնում փոխանցուղու արանքում եւ խափանում երթեւեկությունը: