Սիրո հորմոնը կարող է կանանց մոտ դեպրեսիա առաջացնել: Նման եզրակացության են եկել Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները:

Նրանք հետազոտություն են իրականացրել, որի արդյունքում պարզվել է, որ օկսիտոցինը, որն անվանում են նաեւ սիրո հորմոն, տարբեր ազդեցություն է ունենում տղամարդկանց եւ կանանց օրգանիզմների վրա:

Ստացված տվյալները ցույց են տվել, որ այդ հորմոնը կարող է ոչ միայն ուրախության, այլեւ դեպրեսիայի պատճառ դառնալ, հաղորդում է Informing-ը:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ սթրեսի մեջ գտնվող աղջիկներն ունեն օկսիտոցինի բարձր մակարդակ: Հետեւաբար, ըստ գիտնականների, հենց այդ հորմոնը կարող է բացասաբար ազդել նրանց ինքնազգացողության վրա, այսինքն դեպրեսիայի վիճակում դրա օգտագործումը կարող է բացասական հետեւանքներ ունենալ: